Բաց դաս` նվիրված Մարդու իրավունքների օրվան

2010-12-09

Դեկտեմբերի 10-ին, ժամը 1030-ին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում /Օրբելի 63/ տեղի կունենա «Մարդու իրավունքների և հանդուրժողականության մասին» թեմայով բաց դաս և «Բազմազանության և հանդուրժողականության մասին» ձեռնարկի շնորհանդեսը:
Բաց դասը կվարեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։