ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-2011

2010-12-08

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է 2011 թվականի <Երիտասարդ փորձագետների ծրագրի> մեկնարկը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում աշխատելու հնարավորություն է տալիս նշված բնագավառներում նեղ մասնագետների համար
•Կրթություն,
•Բնական գիտություններ,
•Սոցիալական և մարդկային գիտություններ,
•Մշակույթ,
•Հաղորդակցություն և տեղեկատվություն,
•Ֆինանսական կառավարում,
•Համակարգչային ադմինիստրացիա:

Դիմորդները պետք է լինեն.
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում չներկայացված կամ թերի ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրի քաղաքացիներ,
-Մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը երեսուն տարեկան դարձած անձիք,
-Վերոնշյալ բնագավառներում համալսարանական կրթություն ստացած անձիք, որոնք գերազանց տիրապետում են անգլերեն կամ/և ֆրանսերեն լեզուների:
Ծրագրին մասնակցելու համար կցված նյութում նշված չափորոշիչներին համապատասխանող թեկնածուները լրացված գրանցման ձևերը  մինչև 2011թ. փետրվարի 5-ը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժին, (ք. Երևան Կառավարության 3-րդ շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։