Կրթական հիմնախնդիրները ՀՀ Նախագահի և Հանրային խորհրդի հանդիպման օրակարգում
2010-12-06
Մենք Հանրային խորհուրդն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ապահովել հետադարձ կապը, կարողանանք մեր աշխատանքում հաշվի առնել հասարակության բոլոր այն շերտերի կարծիքը, որոնք ընդգրկված չեն այլ ընտրովի կամ ներկայացուցչական մարմիններում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հիմնական հարցի քննարկումը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հակիրճ ներկայացրել է Խորհրդի անցած ամիսների գործունեությունը, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել այսօր նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու դրանք քննարկել Խորհրդում:
Անդրադառնալով հիմնական թեմային` Վ. Մանուկյանը նշել է, որ կրթությանը վերաբերվող խնդիրները Խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում են, և կարևորությունից ելնելով, քննարկման համար առանձնացվել են Հայաստանի Հանրապետությունում կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Դրանք, Նախագահի հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, հանրակրթական հարցերին նվիրված աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Ղազարյանը: Նա ներկայացրել է նաև Հանրային խորհրդի առաջարկները, որոնք վերաբերել են դպրոցների ուսումնական ծրագրի շրջանակներում աշակերտների և ուսուցիչների ծանրաբեռնվածության նվազեցմանը, կրթական ոլորտի կառավարման խնդիրներին, ուսուցողական հեռուստահաղորդումների կարևորությանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածության ապահովմանը, բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում դասավանդող ուսուցիչների խնդիրներին:
Ծավալված քննարկումների ժամանակ Կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խոսել են նաև տարբեր բնագավառներում հասարակությանը հուզող այլ խնդիրների մասին:












