«McKinsey&Company». «լավ» գնահատական Հայաստանի կրթական համակարգին
2010-12-03
Նոյեմբերի 29-ին «McKinsey&Company» աշխարհահռչակ խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» վերնագրով հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում` այդ թվում նաև Հայաստանում: «McKinsey&Company»-ի գնահատմամբ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքին: Մեր երկիրը ներկայացված է նաև որպես օրինակ, թե բարեփոխումների միջոցով ինչպես ապահովել կրթության զարգացումը:












