«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
2010-12-01
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության կազմակերպությունների տանիքների նորոգման անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 100 000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից`
1) ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի վերանորոգում՝ 25868.03 հազար դրամ
2) ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ՝ 2225.02 հազար դրամ
3) ՀՀ ԳԱԱ Սեվանի ձկնաբուծական փորձնական բազայի հենապատ. տարածք եվ տնակ՝ 20588.99 հազար դրամ
4) ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ՊՈԱԿ-ի ջրագծերի փոփոխում՝ 2204.04 հազար դրամ
5) ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի տանիքի մի հատվածի վերանորոգում՝ 2351.57 հազար դրամ
6) ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եվ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի եվ ՌԴԳԱ Սեվերցովի անվան էկոլոգիայի եվ Էվոլուցիոն պրոբլեմների ՀԳՓԿ լաբորատոր մասնաշենքի մասնակի շին. վերանորոգում՝ 20548.88 հազար դրամ
7) ՀՀ Կոտայքի մարզ, Աղվերանում գիտաժողովների տան վերանորոգում՝ 20745.22 հազ.դրամ
8) ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի վարչական մասնաշենքի ճակատների վերանորոգում` 5468.25 հազար դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












