Հանրային քննարկումներ

2010-11-26

ՀՀ վարչապետի հավանությանն արժանացած «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը» ներկայումս գտնվում է հանրային լայն քննարկումների փուլում, մասնավորապես, գիտակրթական հաստատություններում, հասարակական կառույցներում, սոցիալական ցանցերում և շահառուների այլ խմբերում:

ՀՀ կրթության և գիտութան նախարարության նախաձեռնությամբ ծրագիրն ուղարկվել է  ՀՀ Ազգային ժողովի «Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով», ՀՀ հանրային խորհուրդ, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ, Հայաստանի ուսանողության ազգային ասոցիոցիա և Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին:Նախաձեռնության նպատակն է ծրագրի դրույթների շուրջ լայնածավալ հանրային քննարկումներ կազմակերպել, որոնց ընթացքում հասարակության տարբեր խմբեր հնարավորություն կունենան ծրագրի վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքներն ու ներկայացնել առաջարկություններ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։