«ԳԵՎՈՐԳ ԶՈՀՐԱԲԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-11-24
1. Գևորգ Զոհրաբի Մնացականյանին, ծնված 1992 թվականի սեպտեմբերի 11-ին / ք. Երևան, Մայիսի 9-ի փ., 4/3 շ., բն. 12/, 2010 թվականին ընդունվել է Ստրասբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որը Եվրոպայում համարվում է բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի աշնանային զորակոչը:












