Հայ Առաքելական Եկեղեցին` հայ դպրոցի պահապան

2010-11-23

Հայ Առաքելական Եկեղեցին և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն 7-րդ տարին է կազմակերպում են  «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների մրցույթ: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ 2010 թվականի  մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
 
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, իր հայրապետական օրհնությունը հղելով բոլոր մանկավարժներին, մասնավորապես նշել է.«Սա ևս մի առիթ է մեր սերն արտահայտելու ձեր նկատմամբ: Բարձր ենք գնահատում ձեր նվիրվածությունը ձեր աշխատանքին, որ մեր երեխաների մեջ դաստիարակում եք հայրենասիրություն, եկեղեցասիրություն, մնալով ազգային արժեքների ձևավորողն ու նրանց հոգիները զորացնողը: Ձեր ձեռքերում է կերտվում մեր ապագան և հավատում ենք, որ մեր ազգային շահերի ապագայի տեսիլքին դուք մասնակցում եք պատասխանատվությամբ և մեր զավակներին կրթում եք այն արժեքներով, այն բարոյական արժեհամակարգով, որի վրա պիտի կառուցվի մեր երկիրը»:
Ողջունելով և շնորհավորելով մրցույթի հաղթողներին և մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ  նրանց առաքելությունն է դաստիարակել, կրթել երեխաներին` մեր ապագան կերտողներին: «Կրթական համակարգը պատրաստում է ապագայի հայ քաղաքացուն, ով իր մեջ բացի գիտելիքից, ժողովրդավարական և այլ արժեքներից, պետք է կրի նաև հայ քրիստոնյայի դարավոր արժեքները: Մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային ինքնության պահպանման, հոգևոր և մշակութային դաստիարակության հարցում: Ազգային ինքնությունը դա մտածելակերպ է, որը քեզ համահունչ է դարձնում քո ազգին բնորոշ քաղաքակրթական տարրերին: Ով դա կանի ավելի լավ, քան եկեղեցին»,-ընդգծել է նախարարը:
 Կարևորելով  եկեղեցի-կրթություն- բանակ համագործակցությունը, նախարարը նշել, որ առանց եկեղեցու չկա կրթություն, չկա բանակ, և այդ համագործակցությունն  օրեցօր ավելի մեծ զարգացում  ստանում: “Հայ դպրոցը ստեղծվել է հոգևոր արժեքների շուրջ և  հայ դպրոցի մշտական հովանավորը և պահապանը եղել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»- շեշտել է նախարարը:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթին, որն անց է կացվում երկու փուլով` մարզային և հանրապետական, 2010 թվականին մասնակցել է շուրջ 150 ուսուցիչ: Նրանցից 38-ը մասնակցել է հանրապետական փուլին, որոնցից 4-ն արժանացել են առաջին մրցանակի, 8-ը՝երկրորդ, 11-ը՝երրորդ Ö‰   
Մրցույթի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ մրցանակակիրները՝ դրամական պարգևներ և պատվոգրեր:<<Լավագույն ուսուցիչ>>-2010 մրցույթի հաղթողների անվանացանկ

1-ին մրցանակ
1. Խոսրովյան Անժելա -  <<Հայոց եկեղեցու պատմություն>>  Կոտայք, Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց
2. Միքայելյան Արթուր - <<Հայոց լեզու և գրականություն>> Արագածոտն, Օշականի հիմնական դպրոց
3.Դավթյան Անահիտ - <<Հայոց պատմություն>> Արարատ, Դաշտավանի միջն. դպրոց
4. Ավագյան Դավիթ -    <<Քիմիա>> Գեղարքունիք, Ծովագյուղի միջն. դպրոց

2-րդ մրցանակ

1.Բարիկյան Նաիրա -   <<Հայոց պատմություն>> Լոռի, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց
2.Սաղաթելյան Սուսաննա - <<Հայոց պատմություն>>  Արագածոտն, Օշականի միջն. դպրոց
3.Փանդունց Արմինե - <<Հայոց եկեղեցու պատմություն>>  Սյունիք, Խնձորեսկի միջն. դպրոց
4.Գևորգյան Գոհար - <<Հայոց եկեղեցու պատմություն>>    Արմավիր, Արմավիրի թիվ 2 դպրոց
5.Գևորգյան Վարդուհի -  <<Հայոց լեզու և գրականություն>>   Շիրակ, Գյումրիի թիվ 7  դպրոց
6.Կարապետյան Արմենուհի – <<Հայոց լեզու և գրականություն>>    Արմավիր, Սարդարապատի միջն. դպրոց
7.Աղաբաբյան Գրիգոր-  <<Ֆիզիկա>> Արագածոտն, Ապարանի ֆիզմաթ հատուկ դպրոց
8. Ղազարյան Գայանե   - <<Կենսաբանություն>>   Լոռի, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց

3-րդ մրցանակ

1.Միսակյան Լիլիթ -    <<Հայոց  պատմություն>>Կոտայք, Քասախի թիվ 1 միջն. դպրոց
2. Գրիգորյան Սիլվա -     <<Հայոց  պատմություն>>Երևան, թիվ 52 դպրոց
3. Ասատրյան Գայանե  -  <<Հայոց եկեղեցու պատմություն>>Լոռի, Վանաձորի թիվ 25 դպրոց
4. Միրիբյան Լիլիթ -   <<Հայոց եկեղեցու պատմություն>>Գեղարքունիք, Գավառի թիվ 5 դպրոց
5.Սարինգուլյան Հովհաննես -  <<Հայոց եկեղեցու պատմություն>>Արարատ, Մասիսի գյուղի միջն. դպրոց
6.Մարտիրոսյան Ալինա – <<Հայոց լեզու և գրականություն>>Լոռի, Վանաձորի թիվ 16 դպրոց
7. Գաբրիելյան Հասմիկ - <<Հայոց լեզու և գրականություն>>Գեղարքունիք, Ճամբարակի թիվ 4 միջն. դպրոց
8. Մուրադյան Արփիկ - <<Հայոց լեզու և գրականություն>>Արարատ, ք.Արարատի թիվ 2 դպրոց
9. Մաշինյան Սուսաննա   - <<Քիմիա>>Երևան, թիվ 143 հիմնական դպրոց
10. Սարգսյան Անետա - <<Ֆիզիկա>> Արարատ, Արտաշատի թիվ 5 միջն. դպրոց



<<Լավագույն ուսուցիչ>>-2010 մրցույթի մասնակիցների անվանացանկ

Հայոց պատմություն
1.Մելքումյան Նելլի – Սյունիք, Գորիսի թիվ 3 դպրոց
2.Խաչիկյան Կարինե – Գեղարքունիք, Գավառի թիվ 4 հիմն. դպրոց
3.Խնձրցյան-Մարաբյան Գոհար – Շիրակ, Գյումրիի թիվ 27 դպրոց
4.Աղազարյան Լուսինե – Արմավիր, Վաղարշապատի թիվ 4 դպրոց
5.Սարդարյան Վարդան – Տավուշ, Լուսաձորի հիմն. դպրոց

Հայոց եկեղեցու պատմություն     
1.Խաչատրյան Քնքուշ – Երևան, թիվ 155 դպրոց
2.Գասպարյան Նազիկ – Արագածոտն, Երնջատափի  միջն. դպրոց
3.Խեմչյան Անահիտ – Տավուշ, Իջևանի թիվ 3 դպրոց

Հայոց լեզու և գրականություն
1.Ճաղարյան Լյուդմիլա- Երևան, թիվ 62 ավագ դպրոց
2.Մուրադյան Լիլիթ – Կոտայք, Գետամեջի միջն. դպրոց
3.Զաքարյան Ազատուհի – Սյունիք, Կապանի թիվ 1 դպրոց
4.Սահրատյան Լիդա – Տավուշ, Իջևանի թիվ 1 դպրոց

Բնագիտական /<<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>/
1.Հայրապետյան Անահիտ – Կոտայք, Աբովյանի թիվ 8 դպրոց <<Կենսաբանություն>>
2.Գրիգորյան Լորիկ – Սյունիք, Կապանի թիվ 1 դպրոց <<Ֆիզիկա>>
3.Միքայելյան Հայկանդուխտ – Արմավիր, Մրգաստանի միջն. դպրոց, <<Քիմիա>>
4.Չոբանյան Սոնյա – Տավուշ, Ազատամուտի միջն. դպրոց <<Քիմիա>>
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։