«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-11-22
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը և որակավորումների ազգային շրջանակը (կրթության որակավորումները և դրանց համապատասխան ընդհանրական բնութագրերը)` համաձայն հավելված 1-ի:
2.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
1)Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթական որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղղեցույցը:
2)մինչև 2011թ. հունվարի 31-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կրթական որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղղեցույցից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը` նշելով միջոցառումներն ապահովող, պատասխանատու գերատեսչությունները և կազմակերպությունները, ֆինանսավորման ենթադրվող աղբյուրները,
3)մինչև 2011թ. հունվարի 31-ը հաստատման ներկայացնել մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի պետական հավատարմագրման (որակի արտաքին ապահովման) կարգը,
4)մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան, ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների, հաստատել որակավորումների բնութագրերը և մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնել դրանց,
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:












