Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Խ. Աբովյանի անվան հ
2010-11-22
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացածÖ‰
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1)վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռ. Միրզախանյան)
2)3x4 չափի մեկ լուսանկար.
3)բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4)աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5)անձնագրի պատճենը.
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7)վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 11800033791500 «Անելիք բանկ»: Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերն ընդունվում են հետևյալ հասցեում` Երևան, Տիգրան Մեծի 17, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 17.00-ն:
Դասընթացները կսկսվեն դեկտեմբերի 6-ից: Վերապատրաստումների տևողությունը 18 օր է:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է` 87 000 ՀՀ դրամ:
Վճարը ներառում է նաև բաշխման նյութեր, ճաշի և սուրճի ընդմիջում:
Առանց ճաշի և սուրճի ընդմիջման դասընթացներին մասնակցության արժեքն է 55000ՀՀ դրամ:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքերից`
http://edu.am/index.php?topMenu=4&menu1=-1
http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարված վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունից:
Հարցերի դեպքում զանգահարել` 010-52-25-63, կամ գրել հետևյալ էլ. փոստով` intercoop85@mail.ru.












