Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Գավառի պետական համ
2010-11-22
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.Դիմում` Ձև 1` (տեղադրված է www.edu.am, www.gsu.am կայքերում)
2.3 x 4 չափսի մեկ լուսանկար
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
4.աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք
5.անձնագրի պատճեն
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7.վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:
Գավառի պետական համալսարանի բանկային հաշվեհամարն է` Անելիք բանկ` հ/հ 118061043626 կամ ՎՏԲ Հայաստան բանկ` հ/հ 16021100146800:
Նշված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերն ընդունվում են Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում` ք. Գավառ, Ազատության 1, 2-րդ հարկ (ընդունարան):
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 20ը, չորեքշաբթի օրվանից մինչև կիրակի ներառյալ, ժամը 900-1800 :
Վերապատրաստման տևողությունը 19 օր է:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցության արժեքը յուրաքանչյուր մասնակցի համար 60.000 (վաթսուն) հազար ՀՀ դրամ է:
Մասնակիցներին կտրամադրվեն նաև ուսումնական նյութեր, կկազմակերպվի ընդմիջում:
Դասընթացները տեղի կունենան Գավառի պետական համալսարանում:
Հարցերի դեպքում զանգահարել 0-10-28-20-75, 0-264-2-57-75, 0-264-2-55-01, 0264-3-05-05, 0264-3-05-01 հեռախոսահամարներով, գրել հետևյալ էլ. փոստով` infogsu@mail.ru կամ դիմել ԳՊՀ հանրության հետ կապերի և լրատվության բաժնի վարիչ Պապին Մուրադյանին (հեռ.091 21 88 41):












