Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Կրթության ազգային

2010-11-22

 ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:  
 Վերապատրաստումները կիրականացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. օգոստոսի 26-ի N-1344-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարի հիման վրա մշակված 90-ժամյա ծրագրով:
     Դասընթացները կկազմակերպվեն
Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/
ՀՀ մարզերում
/ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյումրի, Ա. Խաչատրյան 77, հեռ.` 0312 6-76-46, 
ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73,
ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունի եղբայրներ 98, հեռ.` 0264 2-13-66, ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան, Դուրյան 22, հեռ.` 0223 2-14-00,
ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00,
ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67, 
ԿԱԻ Արարատի մասնաճյուղ, ք. Արտաշատ, Տերյան 1ա, հեռ.` 0235 2-55-23,
ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53,
ԿԱԻ Արմավիրի մասնաճյուղ, ք. Մեծամոր, 5-րդ թաղամաս 84, հեռ.` 0237 3-20-60,
ԿԱԻ Արագածոտնի մասնաճյուղ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 35/1, հեռ.` 0232 3-52-92,
ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-60/:
      Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
      Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճենը.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7) «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում, Կրթության ազգային ինստիտուտի  001-124452-001 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:       
       Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը 84 000 դրամ է, ներառյալ`  գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, սննդի տրամադրումը:
      Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 900-ից 1400-ն կամ 1400-ից 1900-ն:
      Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի և ՀՀ կրթության և գիտության նախարաության աշխատակիցները:
Դիմումները ընդունվում են ս.թ. նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57 48 20/  և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր` ժամը 900-ից 1600-ը: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասանաճյուղերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։