2012 թվականի ընդունելության քննություններում հեղափոխություն կկատարվի

2010-11-18

2012 թվականին ընդունելության քննություններում հեղափոխություն կկատարվի. առաջարկվում է ստեղծել հայոց լեզվի թեստերի համապատասխան քննական շտեմարան, և հիմնական թեստերը վերցնել միայն այդ շտեմարանիցÖ‰ Նախապես կտրվեն հարցաշարն ու ճիշտ պատասխաններըÖ‰ Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի քայլերը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն ԱշոտյանըÖ‰

Նրա խոսքով, սա մեխանիզմ է, որն ընդունված է ամբողջ աշխարհումÖ‰ «Սրանով վերջ կտրվի քննությունների ժամանակ առաջացած այն անառողջ իրարանցմանը, որը կապված է թեստերի կազմման, երկիմաստությունների արդյունքում առաջացած խնդիրների հետ»,-ասել է նախարարըÖ‰ Համաձայն այս ծրագրի` բոլոր բուհերում կսահմանվի միասնական քննությունների բովանդակային կազմÖ‰ «Քննությունները կհանձնվեն ունիֆիկացված համակարգերովÖ‰ Հայաստանի համար առաջարկվում է բոլոր բուհերում, բացառությամբ նաև մասնագիտական բուհերի, հանձնել երեք քննություն` հայոց լեզվի քննություն, որը կլինի շտեմարանային տարբերակով, ցանկացած օտար լեզվի ստանդարտիզացված քննություն, ինչպես նաև GRE քննությունÖ‰ Այս քայլերով մենք կբարձրացնենք քննությունների օբյեկտիվությունը և օտար լեզուների իմացության մակարդակը աշակերտների և ուսանողների մոտÖ‰ Իսկ երրորդ քննությունը, որը ևս միջազգայնորեն սերտիֆիկացված թեստերի համակարգ է, թույլ կտա չափել նրանց գիտելիքները մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության բնագավառում»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Նրա տեղեկացմամբ, նախարարությունում մշակված հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը կառավարության ղեկավարի հավանությանն է արժանացելÖ‰ Ծրագրի վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն` ներառելով քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներÖ‰ «Առհասարակ, կոռուպցիոն ռիսկերը կրթական համակարգում հիմնականում երկու տեղ են կենտրոնացված` հանրակրթության ոլորտում, որտեղ այն դրսևորվում է դրամահավաքների ձևով, և որը օրենքով արտոնված չէ, և բուհական համակարգումÖ‰ Բուհերում համապատասխան կոռուպցիոն ռիսկերը ընթացիկ և ավարտական քննությունների ժամանակ են իրենց դրսևորումÖ‰ Ընդունելության քննությունների գործընթացը վերջին տարիներին կտրուկ բարելավվել է. ներմուծվել են ավելի օբյեկտիվ ու թափանցիկ գնահատման մեխանիզմներÖ‰ Եթե դպրոցական և բուհական կոռուպցիայի դեպքում մեր հետազոտությունները չեն արձանագրում դժգոհությունների նվազում, ապա ընդունելության քննություններից դժգոհությունների նվազում վերջին 4 տարվա ընթացքում արձանագրվել է»,- նշել է բանախոսը` հավելելով, որ նախարարության կողմից ներկայացրած ծրագիրը բաղկացած է 16 միջոցառումիցÖ‰ Դրանցից նախարարն առանձնացրել է իրավական բարեփոխումները, կառավարման որակի բարձրացումը, տարածքային կառավարման մարմիններում կրթության համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատանքի բարելավումը, նախարարության թափանցիկ, հաշվետվողական ու հրապարակային աշխատանքը և ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումըÖ‰ Վերջինս պայմանավորված կլինի դպրոցների, քոլեջների, բուհերի ցույց տված կրթության բարձր որակովÖ‰ Ըստ դրա` նրանք կստանան բարձր գումարային հատկացումներÖ‰ «Իսկ այն կրթական հաստատությունները, որոնք չեն ապահովի կրթության որակ, չեն ստանա համապատասխան ֆինանսավորում»,- տեղեկացրել է Արմեն ԱշոտյանըÖ‰ Նա բարեփոխումների ճանապարհին կարևորել է նաև հասարակության մեջ գիտելիքի արժևորման խնդիրըÖ‰ Նախարարի հավաստմամբ հասարակական արշավ է սկսվելու լրատվամիջոցների օգնությամբ` գիտելիքը որպես արժեք վերադարձնելու համարÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։