Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար/«Կրթություն առան
2010-11-18
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացածÖ‰
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (Կրթություն առանց սահմանի Հ/Կ-ի ղեկավար` Ռուզաննա Մուրադյան)
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճենը.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 163068400122, Հայէկոնոմբանկ ՓԲԸ, Էրեբունի մ/ճ
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերն ընդունվում են.
Երևանում` Գր.Զոհրապի անվան թիվ 43, Ֆ.Նանսենի անվան թիվ 150, Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց-կենտրոններում
ՀՀ մարզերի ներքոհիշյալ դպրոց-կենտրոններում`
Գեղարքունիքի մարզ` Գավառի թիվ 5, Սևանի թիվ 1, Ճամբարակի թիվ 1, Վարդենիսի թիվ 2, Մարտունու թիվ 2 դպրոց-կենտրոններում
Արմավիրի մարզ` Արմավիրի թիվ 1 դպրոց-կենտրոնում
Արարատի մարզ` Արտաշատի թիվ 6 դպրոց-կենտրոնում
Լոռու մարզ` Վանաձորի թիվ 5, Ալավերդու թիվ 1, Ստեփանավանի թիվ 3 դպրոց-կենտրոններում
Շիրակի մարզ` Գյումրու թիվ 3 դպրոց-կենտրոնում
Արագածոտնի մարզ` Թալինի ավագ դպրոց, Աշտարակի թիվ 1 դպրոց-կենտրոններում
Վայոց ձորի մարզ`Ջերմուկի թիվ 2 դպրոց-կենտրոնում:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր մինչև դեկտեմբերի 2-ը, ժամը 18.00-ն:
Դասընթացները կսկսվեն դեկտեմբերի 6-ից:Վերապատրաստումների տևողությունը 15 օր է:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է` 90 000 ՀՀ դրամ:
Վճարը ներառում է նաև բաշխման նյութեր, ճաշի և սուրճի ընդմիջում:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքերից`
http://edu.am/index.php?topMenu=4&menu1=-1
http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարված վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունից:
Հարցերի դեպքում զանգահարել` 010-45-07-30, 099-56-01-04 Լիլիթ Ադամյանին կամ գրել հետևյալ էլ. փոստով` school43pr@yahoo.com












