«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-11-10
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի <<Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին>> N 1394-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
<<3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ընդունվել են`
1) աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների ակադեմիական վարկանիշային հետևյալ ցանկերի առաջին երկու տասնյակում ընդգրկված հաստատություններ`
ա) /http://www.arwu.org/ARWU/.
բ) /http://www.timeshighereducation.co.uk/
2) հետևյալ ուսումնական հաստատություններ`
ա) Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիա.
բ) Ցյուրիխի բալետային դպրոց
գ) Համբուրգի բալետային դպրոց.
դ) Մոսկվայի Վ. Մ.Լոմոնոսովի անվան պետական համասարան.
ե) Ռուսաստանի պետական բժշկական ակադեմիա.
զ ) Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան.
է) Օմսկի պետական բժշկական ակադեմիա:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












