Tempus-ի տարածաշրջանային համաժողով Թբիլիսիում

2010-11-10

«Որակի կառավարումը Որակավորումների ազգային շրջանակի համատեքստում» խորագրով Տեմպուսի տարածաշրջանային հերթական համաժողովը կայացել է Թբիլիսիում, որի աշխատանքներին մասնակցել է շուրջ 50 մասնակից Անդրկովկասի երկրներից, ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Tempus-ի հայաստանյան գրասենյակի, Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի, Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի ներկայացուցիչները:

Համաժողովի շրջանակում ձևավորված աշխատանքային խմբերում քննարկվել են Բոլոնիայի բարեփոխումների ընթացքի, կրթության ներքին և արտաքին որակի, Որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրների և այլ հարցեր:
 Համաժողովի ավարտին ընդունվել են երաշխավորություններ` ուղղված ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում Որակավորումների ազգային շրջանակի ընդունմանը և դրանից բխող գործընթացներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։