Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ

2010-11-08

Նոյեմբերի 7-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ստրասբուրգում` մասնակցելու «Ակադեմիական ազատության և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» խորագրով համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում նախատեսվում է նաև նախարարի ելույթը: Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում Ա. Աշոտյանը կհանդիպի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի հետ, ինչպես նաև կայցելի ԵԽ-ում Մշտական ներկայացուցչություն:

Նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում կունենա ԵԽ քարտուղարության կրթության հարցերով պատասխանատուների, ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Գվոզդեն Ֆլեգոյի հետ: Նախարարը կայցելի նաև Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոց, ուր հանդիպում կունենա Ճարտարապետական խորհրդատվության, քաղաքաշինության և բնապահպանության գլխավոր տնօրինության` ի դեմս Ժան Մարկ Բիրի և Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բաշի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։