«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ. ՕԳՒՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-10-20
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշմամբ հաստատված կանոնակարգի`
ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ. «Թեմա հաստատելու թույլտվություն ստանալու համար մասնագիտական հիմնարկը պետք է դիմի ԲՈՀ՝ թեկնածուական ատենախոսության համար տվյալ մասնագիտությամբ առնվազն գիտությունների 1 դոկտոր կամ գիտությունների 2 թեկնածու, իսկ դոկտորականի համար՝ առնվազն գիտությունների 2 դոկտոր կամ գիտությունների 3 թեկնածու հաստիքային աշխատողների առկայության պայմանով»,
բ. 10-րդ կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ պարբերությամբ. «Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում առանց համահեղինակների` մեկը: Մենագրության առկայության դեպքում անհրաժեշտ է առնվազն մեկ գիտական հոդվածÖ‰ Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում (հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում` երկու, բացառությամբ Õ™հայոց լեզուՊ մասնագիտությունից): Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգը (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում` երկու): Մենագրության դեպքում (առնվազն 14 տպագրական մամուլ ծավալով) գիտական հոդվածների թիվը կրճատվում է մինչև տասնհինգըÖ‰ Գիտական զեկուցման դեպքում անհրաժեշտ է առնվազն հիսուն գիտական հոդված»,
գ. 16-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ պարբերություններով. «Խորհրդում ընդգրկվում են խորհրդի մասնագիտություններով գիտությունների դոկտորներ, որոնք վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 5 գիտական հոդված կամ եղել են պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավարÖ‰ Եթե տվյալ մասնագիտությամբ գիտությունների դոկտորների թիվը չի բավարարում պաշտպանություն կազմակերպելու համար, խորհրդում կարող են ընդգրկվել հարակից բնագավառների կամ մասնագիտությունների գիտությունների դոկտորներ, նաև տվյալ մասնագիտությամբ գիտության թեկնածուներ, որոնք վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 10 գիտական հոդվածÖ‰
Խորհուրդը հաստատվում է մինչև երեք տարի ժամկետով, որից հետո նրա գործունեության ժամկետը կարող է երկարացվել»,
դ. 18-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Օտարերկրյա քաղաքացիների ատենախոսության պաշտպանության ծախսերը հատուցվում են վճարովի հիմունքներով:»,
ե. 19-րդ կետից հանել «փիլիսոփայությունից» բառը,
զ. 31-րդ կետում «8-րդ» բառից հետո լրացնել «10-րդ և 11-րդ» բառերը,
է. 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36-րդ կետով.
«36. Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումով՝ համապատասխան փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբÖ‰ Վերաատեստավորման նպատակով ներկայացված ատենախոսությունը, սեղմագիրը (կամ դրանց հավասարազորները) տրվում է փորձաքննության՝ սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը պարզելու համարÖ‰
Ելնելով գործի ուսումնասիրությունից՝ ՀՀ ԲՈՀ-ն ընդունում է որոշում համապատասխանեցման կամ մերժման մասին»Ö‰
2. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի պահանջները տարածվում են այն հայցորդների վրա, որոնց ատենախոսությունները դեռևս չեն ընդունվել մասնագիտական խորհուրդ՝ նախնական քննարկմանÖ‰
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












