Արձակուրդները` հոկտեմբերի 25-ից

2010-10-19

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 25-ից կսկսվեն աշնանային արձակուրդներըÖ‰ Համաձայն  «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների  2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» 2010-2011 ուսումնական տարում արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով` 3-11-րդ դասարանների աշակերտների համար աշնանային արձակուրդները` 2010 թվականի հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը` 2010 թվականի դեկտեմբերի 27-ից 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ, գարնանայինը` 2011 թվականի մարտի 21-ից 27-ը ներառյալÖ‰

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտևեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, իսկ գարնանայինը` մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները կկազմակերպվեն հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար վերևում սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։