Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացներ
2010-10-18
Սույն թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 9-ը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպվել էր հանրապեության ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների 2-րդ փուլը, որն իրականացվում էր Համաշխարհային բանկի «Որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում:
Որակավորման բարձրացման դասընթացներն ընթացել են երկու ուղղություններով` նեղ մասնագիտական և ընդհանուր կրթական, որոնց մեջ ներառվել են գնահատման նորագույն ձևերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Դասընթացների ծրագրերը լրամշակվել են համապատասխան մասնագիտական ամբիոնների և հանձնաժողովների կողմից և հաստատվել ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փորձաքննությամբ` հիմք ընդունելով համապատասխան ուսումնական ծրագրերը, պլաններն ու դասագրքերը:
Դասընթացներն իրականացվել են «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» առարկաների գծով:
Որակավորման բարձրացման դասընթացներում որպես դասավանդողներ ընդգրկվել են հանրապետության երկարամյա փորձ ունեցող առաջատար մասնագետները և ավագ դպրոցի դասագրքերի հեղինակները:
Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացներին մասնակցել է 254 ուսուցիչ:












