ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է

2010-10-12

Հոկտեմբերի 11-ին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, և բռնության յուրաքանչյուր դրսևորում դպրոցում անընդունելի է և դատապարտելի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։