«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ,
2010-10-12
1.Հաստատել`
1) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի,
3) Ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգը` համաձայն N 3 հավելվածի,
4) Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը` համաձայն N 4 հավելվածի,
5) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












