«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-10-06
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 115-րդ կետի՝
ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նոյեմբերի 1-ին տասնօրյակ».
2) N 3 հավելվածի 115-րդ կետի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի»,
բ.4-րդ պարբերության սկզբում՝ «Հետազոտական համալսարանների ձեւավորման չափանիշների սահմանումը հնարավորություն կստեղծի այդ չափանիշների հիման վրա» բառերը փոխարինել «Հետազոտական համալսարանների չափանիշների և ձևավորման կարգի հաստատումը հնարավորություն կստեղծի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 115-րդ կետով նախատեսված էր «Հետազոտական համալսարանների չափանիշներին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել» միջոցառումը, որի կատարման ժամկետ էր սահմանված 2010 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակը:
Վերոնշյալ միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետին, և 2010թ. հունիսի 24-ի ՀՀ կրթության և գիտության նախարարի 01/9.2.1/5748-10 գրությամբ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հետազոտական համալսարանների չափանիշներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Այդ նախագծով նախատեսվում էր որոշման ընդունումից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում հետազոտական համալսարանների ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Ժամկետի ընտրությունը պայմանավորված էր Հետազոտական համալսարանների ձևավորման կարգի նախագծի մշակման աշխատանքներում ՀՀ գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների լայն շրջանակի ներգրավման ու նախագծի հասարակական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությամբ:
2010թ. հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի N 02/14.1/8729-10 գրությամբ «Հետազոտական համալսարանների չափանիշներին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը հետ է վերադարձվել` Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարության մեկ որոշմամբ հաստատելու նպատակահարմարությունը քննության առնելու հանձնարարականով: Փաստորեն, դրանով առաջարկվում է «Հետազոտական համալսարանների չափանիշներին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավության որոշման նախագիծը փոխարինել նոր՝ «Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավության որոշման նախագծով:
Ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում մշակվում է «Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը, և նախատեսվում է կազմակերպել նախագծի հասարակական քննարկումներ՝ ՀՀ գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների լայն շրջանակի ներգրավմամբ: Հաշվի առնելով այդ քննարկումների կազմակերպման համար անհրաժեշտ ժամանակահատվածը՝ առաջարկվում է «Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջացառման կատարման ժամկետ սահմանել ս.թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակը:












