Նոր հուշագիր. «Համայնքային գործողությունը Հայաստանում»

2010-10-05

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Երեխաների բարձր մակարդակի խումբ» (Ռումինիա) կազմակերպության կրթության պատասխանատու Մուիր Ջոն Պոտտերն  այսօր ստորագրել են հուշագիր` «Համայնքային գործողությունը Հայաստանում» փորձնական ծրագրի իրականացման մասին: Ծրագրի նպատակն է փոխադարձ կապեր ստեղծել հանրակրթական և հատուկ դպրոցների կամ հաստատությունների միջև, նպաստել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև սոցիալական դժվարություններ ունեցող երեխաներին հասարակությանն ինտեգրվելու մեջ ներառելու գործընթացին:

Այն հնարավորություն է տալիս հանրակրթական հաստատությունների ուսուցիչներին, աշակերտ-կամավորականներին, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդգրկել համատեղ ծրագրում:  Վերջինս կխթանի հանրակրթական հաստատությունների և դպրոցների միջև կապերի ամրապնդումը` միաժամանակ ընդլայնելով աշակերտների ինքնադրսևորման հնարավորությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։