Ուսուցչի օր
2010-10-05
Հոկտեմբերի 5-ին, ժամը 1900-ին Ալ. Սպեդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական և հասարակական այլ գործիչներ: Հանդիսության ընթացքում մի խումբ մանկավարժների կտրվեն պետական պարգևներ, ինչպես նաև «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ մրցույթների» հաղթողներին կհանձնվեն մրցանակներ:












