Ուսուցչի օր
2010-10-05
Ուսուցչի օրվա կապակցությամբ հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են հանդիսություններ և միջոցառումներ: Այս տարին ևս բացառություն չէ. կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժների այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհել է պարգևներ` ՀՀ կրթության և գիտության նախարարության 5 «Ոսկե հուշամեդալ» և 12 պատվոգիր: Շնորհավորելով ուսուցիչներին տոնի կապակցությամբ` նախարարը նշել է, որ տարիներ շարունակ Ուսուցչի օրը նշվել է որպես մասնագիտական տոն. այս տարի առաջարկ է արվել այն նշել արդեն որպես պետական տոն:
«Ինձ համար ուրախալի է, որ ուսուցչի օրը մասնագիտական տոնից դառնում է պետական տոն: Վստահ եմ, որ շուրջ 45 հազարանոց ուսուցչական «բանակը», ինչպես նաև թոշակի անցած վաստակաշատ ուսուցիչներն ու ապագա մանկավարժներն արժանի են, որ այս օրը նշվի պետականորեն: Ուսուցիչը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն, որովհետև միայն մասնագիտական հմտություններով, անգամ գերազանց գիտելիքներով հնարավոր չէ աշխատել որպես լավ ուսուցիչ և դառնալ լավ մանկավարժ, որովհետև մանկավարժի առաքելությունն է` «այրվել, որպեսզի լուսավորվի այլոց ճանապարհը»: Ողջ կյանքի ընթացքում դուք տալիս եք լույս, գիտելիք`շատ հաճախ չակնկալելով ոչնչի պատասխան, որովհետև ձեր աշխատանքի պատասխանը ձեր երեխաների լավ ապագան է` լավ գիտելիք և ուժեղ հայրենիք: Եվ պատահական չէ, որ կրթության և պաշտպանության ոլորտները դիտվում են որպես ազգային անվտանգության երկու` ներքին և արտաքին հենասյուներ: Ուսուցչի օրվան նվիրված հանդիսությունները ոչ միայն ուսուցչի աշխատանքի գնահատականն են, այլ նաև մեր հասարակության համար ազդակ, որ մեր 45 հազարանոց ուսուցչական «բանակի ձեռքերում է մեր երկրի ապագան, ինչպես որ մեր բանակի ձեռքերում է մեր երկրի անվտանգությունը»,-նշել է նախարարը`շնորհավորելով նաև Ղարաբաղում, Սփյուռքում, ինչպես նաև Ջավախքում աշխատող բոլոր ուսուցիչներին: «Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք ցանկանում ենք ընդգծել ուսուցչի սոցիալական կարևորությունը: Իրականում մեր հասարակության մեջ ուսուցիչը պետք է վերադառնա որպես մեծ արժեք: Ուսուցիչ, ով աշակերտին տալիս է ոչ միայն գիտելիք, այլ վառում է նրա մեջ այն ջահը, որը պետք է լուսավորի ողջ կյանքի ընթացքում և կարևոր է, թե ում ձեռքերում այն բանալին, որով պետք է բացվի մեր երեխաների ապագայի ճանապարհը»,-ընդգծել է նախարարը և ավելացրել, որ հանրակրթության բարեփոխումների արդյունավետության հարցում նախարարությունն ապավինում է նաև ուսուցիչների աջակցությունը:
Հանդիսության ընթացքում նախարարության և արհմիության ներկայացուցչի կողմից ուսուցիչներին հանձնվել են նաև այլ պարգևներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են`
Ջուլիետա Խոյեցյան – Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի,
Թամարա Թովմասյան – Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,
Գայանե Խանամիրյան - Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի,
Սուրեն Սարգսյան – Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 5 դպրոցի անգլերենի ուսուցիչ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են`
Գրետա Թունյան – ք. Երևան, թիվ 136 դպրոցի տնօրեն,
Հասմիկ Եղիազարյան – Գեղարքւոնիքի մարզ, Գանձակի թիվ 1 դպրոցի տնօրեն,
Ռեհան Սարգսյան – Արագածոտնի մարզ, Օշականի Փ. Բաբկենյանի անվ. հիմնական դպրոցի տնօրեն,
Ռուզաննա Հայրապետյան – Արարատի մարզ, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն,
Կիմա Եսայան – Արարատի մարզ, Արարատի թիվ 2 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի,
Արուսյակ Մուրադյան – Արմավիրի մարզ, Վաղարշապատի թիվ 4 դպրոցի տնօրեն,
Կարինե Հովհաննիսյան – Շիրակի մարզ, Մարալիկի թիվ 1 դպրոցի տնօրեն,
Լյուդմիլա Կարապետյան – Շիրակի մարզ, Գյումրու թիվ 11 միջն. դպրոցի անգլերենի ուսուցչուհի,
Գայանե Փանոսյան – Կոտայքի մարզ, Չարենցավանի ավագ դպրոցի տնօրեն,
Մարգարիտա Հովհաննիսյան – Կոտայքի մարզ, Քասախի թիվ 2 միջն. դպրոցի կենսաբանության ուսուցչուհի,
Սոնյա Իսրայելյան – Սյունիքի մարզ, Կապանի թիվ 9 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի,
Իվան Գոգչյան – Լոռու մարզ, Վանաձորի թիվ 13 միջն. դպրոցի տնօրեն, հայոց եզվի ուսուցիչ:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի անվանակարգերում պարգևատրվել են`
Թամարա Թովմասյան – Գեղարքունիքի մարզ, Մարտունու թիվ 2 դպրոց, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի- «Նվիրում երեխաներին» անվանակարգում,
Կարապետ Մուրադյան – Արմավիրի մարզ, Լուսագյուղի միջն. դպրոց, մաթեմատիկայի ուսուցիչ -«Ավանդույթները և նորարարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում,
Արևհատ Քոլայան - Վայոց Ձորի մարզ, Ջերմուկի թիվ 1 դպրոց, մաթեմատիկայի ուսուցչուհի-«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգում:
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի անվանակարգերում պարգևատրվել են`
Համլետ Քարամյան- Երևան, թիվ 185 դպրոցի տնօրեն-«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար» անվանակարգում ,
Խորեն Փնջոյան – Լոռու մարզ, Վանաձորի թիվ 10 դպրոցի տնօրեն-«Հայրենասիրական և գեղագիտիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգում,
Ռուբիկ Գիշյան - Տավուշի մարզ, Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի տնօրեն -«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար» անվանակարգում:
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի անվանակարգերում պարգևատրվել են`
Լուսինե Ավետիսյան – Գեղարքունիքի մարզ, Մարտունու թիվ 3 մանկապարտեզի դաստիարակ-«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում,
Սոֆյա Նիկողասյան – Արարատի մարզ, Սուրենավանի մանկապարտեզի դաստիարակ- «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար» անվանակարգում,
Արմինե Այվազյան -Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 13 մանկապարտեզի դաստիարակ-«Բնությանն կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգում:












