Մեկնարկել է դպրոցական սնունդ ծրագիրը

2010-10-04

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցում, որի տարրական դասարաններում սովորում է 86 աշակերտ,  այսօր մեկնարկել է դպրոցական սնունդ ծրագիրը,  որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմիցÖ‰ Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են  ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մ. Լուկյանովան,  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհավորելով բոլորին ծրագրի մեկնարկի կապակցութամբ,  նշել է, որ այն կարևորված է թե առողջական և թե սոցիալական տեսակետից, քանի որ ծրագիրը հավասար հնարավորություններ է ստեղծում բոլոր երեխաների համար: «ՀՀ կառավարությունն իր գործունեության մեջ միտված է դեպի ժողովուրդ, հասարակության շահեր, կոնկրետ քաղաքացու կոնկրետ կարիքների բավարարում: Իրականացվող ծրագրի ամենախոշոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն շարունակվելու  է արդեն որպես ՀՀ պետական ծրագիր: Ծրագրի շրջանակում միջգերատեսչական ջանքերով ՀՀ կառավարության հովանու ներքո մշակվելու է դպրոցական  սննդի ազգային ռազմավարություն, որը կյանքի կկոչվի 2013 թվականից և միտված կլինի ՀՀ առնվազն տարրական դասարանների բոլոր աշակերտներին համապատասխան դպրոցական սննդով մատակարարմանը: Սա խոշոր սոցիալական նախաձեռնություն է, և ես վստահ եմ, որ ծրագրի այս հատվածը լավ հարթակ է այն համատարած, համընդհանուր և որպես պետական ազգային ծրագիր իրականացնելու համար»,-նշել է Ա. Աշոտյանը:
Հյուրերն այցելել են դպրոցի ճաշարան, աշակերտների հետ համտեսել մատուցված սնունդը: Այնուհետև շրջայց են կատարել վերջերս վերանորոգված դպրոցի նոր մասնաշենքում, եղել համակարգչային, ռազմագիտության դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Հյուրերը մասնակցել են նաև դպրոցի բակում անցկացվող ծառատունկին:
8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոցական սնունդ եռամյա ծրագրի նպատակն է բարելավել դպրոցականների սնուցման վիճակը` նպաստելով տարրական դասարանի դպրոցականներ ունեցող ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանըÖ‰ Ծրագրի շրջանակում ընդգրկված 1-4-րդ դասարանցիներին օրական մեկ անգամ կտրվի տաք կերակուրÖ‰ Նախնական փուլում ծրագրից կօգտվի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12.500 աշակերտ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցներըÖ‰ Հիմնական փուլում ծրագրից կօգտվի արդեն շուրջ 50.000 դպրոցականÖ‰ ՊՀԾ-ի աջակցությամբ դպրոցական սնունդ ծրագիր Հայաստանում իրականացվել է նաև 2002-2008թթ., որում ընդգրկված է եղել տարեկան 25.000-30.000 աշակերտÖ‰
ՊՀԾ-ն քաղցի դեմ պայքարող աշխարհի ամենախոշոր մարդասիրական կազմակերպությունն էÖ‰ Ամեն տարի ՊԾՀ-ն սնունդ է մատակարարում ավելի քան 70 երկրի շուրջ 90 միլիոն մարդուÖ‰ Դպրոցական սնունդ ծրագիրն արդեն 45 տարի իրականացվում է ավելի քան 60 երկրի շուրջ 22 միլիոն երեխայի համարÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։