ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն Ուսուցչի օրվա կապակցությամբ

2010-10-05

ՍիրելիÕ› ուսուցիչներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում, և դա է պատճառը նաև, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը և, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, ձեր ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:
ՍիրելիÕ› ուսուցիչներ,
Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը` լինի այն սահմանամերձ փոքրիկ գյուղի, մայրաքաղաքի, թե Սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցում: Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ այս պատասխանատու և կարևոր գործում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։