Մասնագիտական կրթության որակը` որպես ՀՀ կառավարության գերակայություն

2010-09-22

Այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ)Ö‰ Համաժողովի մեկնարկին մասնակցել են բուհերի, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև գործարարներ, կրթության, գիտության ու տնտեսության ոլորտի գերատեսչական պատասխանատուներ` շուրջ 300 մասնակիցÖ‰ 

ՀՀ վարչապետի անունից համաժողովին մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները` մասնագիտական կրթության որակի ապահովման վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կենսական է համարում մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ներդրման և հստակեցման հարցը: Ա. Աշոտյանը ներկաներին վստահեցրել է, որ 2008 թվականի դեկտեմբերից, երբ ստեղծվել է ՈԱԱԿ հիմնադրամը, բավականին մեծ քայլեր են կատարվել, որպեսզի մասնագիտական կրթության որակի ապահովման ժամանակակից տեխնոլոգիաները մուտք գործեն Հայաստան` հավելելով, որ մի շարք հարցերի հստակեցման ուղղությամբ, այնուամենայնիվ, դեռ բավական անելիքներ կան: Կրթության որակի ապահովման առումով նախարարն ընդգծել է երեք հիմնական մոտեցում, այն է` տնտեսության, հասարակության և անձի ակնկալիքները կրթության որակից: «Տնտեսությունն այն հիմնական հարթակն է, որն ապահովում է աշխատաշուկան որակյալ և պահանջված կադրերով: Իր հերթին հասարակությունը թելադրում է իր ակնկալիքները մասնագիտական կրթական ծառայությունների և համապատասխան մասնագետներին ներկայացվող պահանջների հետ կապված: Եվ, վերջապես, կարևոր է անձի նախնական ակնալիքների բավարարման աստիճանը, երբ համապատասխան ուսումնական հաստատությունն իրականացնում է այն սպասելիքները, որոնք վերջինս ունեցել է տվյալ մասնագիտական ընտրությունը կատարելիս»,-նշել է նախարարը` ընգծելով, որ ժամանակն է մշակել «կրթության որակի հայաստանյան մոդելը», այն է` լսել շահագրգիռ բոլոր կարծիքները և դրանք համադրել միջազգային փորձի և առկա հնարավորությունների հետ: «Սա է մեր հիմնական բանաձևը` անցում տեսական փուլից գործնականի` առանց ցնցումների, միաժամանակ որակյալ կերպով վերահավատարմագրելով բոլոր այն բուհերը, որոնց հավատարմագրումն իրականացվել է հին ընթացակարգերով, որոնք այսօր ոչ միայն չեն բավարարում մեր պահանջները, այլ նույնիսկ խոր հակասության մեջ են ներկայումս իրականացվող բոլոր գործընթացների հետ»,-շեշտել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ գործընթացի հետագա հապաղումը կդանդաղեցնի ՀՀ մասնագիտական կրթության ինտեգրումը եվրոպական կրթական տարածքին:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն մեր երկրում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները, ոլորտը կանոնակարգող մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես` մասնագիտական կրթության որակի ապահովման ՈԱԱԿ չափանիշներն ու չափորոշիչները: Անդրադարձ կկատարվի ուսումնական հաստատություններում որակի ապահովման այնպիսի մոտեցումների և մեխանիզմների կիրառմանը, որոնք թույլ կտան կրթական գործընթացի որակը դարձնել կառավարելի, ապահովել կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապը: Քննարկումների արդյունքում ենթադրվում է ունենալ շահառուների կողմից ընդունելի մոտեցումներ, չափանիշներ ու չափորոշիչներ, ինչը համակարգում որակի ապահովման գործընթացի իրականացման հիմք է և արդյունավետության նախապայմանը: Ընդունվելուց ու պաշտոնապես հաստատվելուց հետո այս չափորոշիչները հիմք կհանդիսանան ուսումնական հաստատությունների հավատարմագրման համար:
Կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները մշակվել են որակի ապահովման եվրոպական չափանիշների և չափորոշիչների հիման վրա և ուղղված են նաև միջազգային ասպարեզում մեր երկրի կրթության որակի համընթեռնելիության և ճանաչելիության ապահովմանը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։