«Անկախության դաս»
2010-09-18
Սեպտեմբերի 18-22-ը հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվելու է Բաց դաս` նվիրված ՀՀ Անկախության օրվան: Որպես Բաց դասի թեմաներ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկել է` «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի աշխարհի կենտրոնում` Հայաստանի Հանրապետությունում, ունենալ քաղաքացիություն», «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի ունենալ իր տեղը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում», «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի ունենալ իր տեղն ազգային Դպրոցում և ազգային մշակույթում»:












