Տարվա լավագույնները

2010-09-17

Արդեն տասներորդ տարին անընդմեջ «Ուսուցչի տոնի» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները: Այս տարին ևս բացառություն չէր. այսօր նախարարությունում տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցել է մարզային փուլում հաղթող ճանաչված ՀՀ բոլոր մարզերի և Երևանի  30 մանկավարժ:

Մրցույթի ընթացքում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը.
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում`
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»,
«Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթում`
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում`
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:
2010 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա  «Ուսուցչի օրը» Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ:
Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժներ կպարգևատրվեն «Մովսես Խորենացի» մեդալով, կարժանանան ՀՀ «Վաստակավոր մանկավարժի» կոչման, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին մասնակցած մի քանի տնօրեններ` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալի»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։