Ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցություն

2010-09-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել այս ուսումնական տարվանից ավագ դպրոցների ցանցը համալրած նոր` թվով 43 ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ավագ դպրոցներում դասարանների կոմպլեկավորմանը, ուսումնական պլանին, դասագրքերի բաշխման վիճակին, ինչպես նաև նշված դպրոցների ֆինանսավորմանը, դրանց ենթակայության փոփոխությանը և առարկայական օլիմպիադաների համայնքային փուլի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալը և հանրակրթության վարչության մասնագետները պատասխանել են տնօրեններին հուզող բոլոր հարցերին: Խորհրդակցությանը մասնակցել են նաև նախորդ տարիներին ցանցը համալրած մի շարք ավագ դպրոցների տնօրեններ, ովքեր գործնական խորհուրդներ են տվել տնօրեններին ինչպես դպրոցի ծախսերի ճիշտ պլանավորման, այնպես էլ ավագ դպրոցների օրինակելի կանոնադրության հիմքի վրա նոր կանոնադրության մշակման վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։