«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2010-09-15

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1392-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Արարատի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 33-րդ կետում «Արարատ քաղաքի վարժարան» բառերը փոխարինել «Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց» բառերով,
2)«Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 90-րդ կետում «Արթիկի վարժարան» բառերը փոխարինել «Արթիկի N8 հիմնական դպրոց» բառերով,
3) «Սյունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ»  բաժնի  12.1-րդ կետում «Կապանի N 1 կրթահամալիր» բառերը փոխարինել «Կապանի N5 հիմնական դպրոց» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։