«ՍՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-09-08
«Զինապարտության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սոս Վահեի Ավետիսյանին, ծնված 1989 թվականի հունիսի 21-ին /հասցե` ք. Արարատ Աբովյան փ., 10 շ., բն. 20/, 2010 թվականին ընդունվել է Հունգարիայում Կենտրոնական Եվրոպական համալսարանի մագիստրատուրա, որը Եվրոպայում համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը /2011 թվականի գարնանային զորակոչ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












