«ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-09-08
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արամ Լևոնի Վարդանյանին, ծնված 1992 թվականի օգոստոսի 22-ին /հասցե` ք. Երևան, Նոր Արեշի 15 փ., 9 շ., բն. 12, 2010 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Վարվիքի համալսարանի Համակարգչային գիտությունների ֆակուլտետ, որն ընդգրկված է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը /2013 թվականի աշնանային զորակոչ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












