«ՆՈՅ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-09-08
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Նոյ Գարիկի Արզաքանցյանին, ծնված 1993 թվականի մարտի 29-ին /հասցե` ք. Երևան, Վ. Վաղարշյան 24/2 շ., բն. 9, 2010 թվականին ընդունվել է Օքսֆորդի Բրուքս համալսարան, որը համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը /2014 թվականի գարնանային զորակոչ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նոյ Արզաքանցյանի 18 տարին լրանալու, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












