Գիտելիքի օր
2010-09-01
Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտութան նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել են Ա. Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոցÖ‰ Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ` վարչապետը նշել է. «Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբÖ‰ Ընտանիքներն առաջին անգամ երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ մեր երեխաները մուտք են գործում ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքներն են սկսում համալսարաններըÖ‰
Եվ բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագանÖ‰ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք` բոլորդ, ամեն օր մեծ ուրախությամբ և խանդաղատանքով այցելեք դպրոցÖ‰ Մանավանդ, կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցն ունի այդ առաքելությունըÖ‰ Մենք հիշում ենք Անդրանիկ Մարգարյանին` որպես հայրենասեր պետական, քաղաքական գործչի, ով գնահատում էր դպրոցը, գիտելիքը, դաստիարակությունըÖ‰ Գիտելիքի օրը նաև այլ խորհուրդ ունի. մենք պետք է կարևորենք այն մարդկանց, ովքեր կրում են գիտելիք, ովքեր դասավանդում են»: Բոլոր ներկաները մասնակցել են նաև ուսուցիչների երդման արարողությանը, որից հետո վարչապետը և նախարարը շրջել են դպրոցում, եղել դասասենյակներում, մարզադահլիճում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշակերտների և ծնողների հետÖ‰












