«ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-09-01
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Աստվածատուր Գագիկի Վիրաբյանին (ծնվ.`1992 թվականի հունվարի 7-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան փող., 57շ., բն. 301, սովորում է Սևան քաղաքի արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը:












