«ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌ

2010-08-25

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության» 24-րդ կետով,  հաշվի առնելով 2004 թվականի մարտի 24-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կրթության որակ և համապատաuխանություն ծրագրի համար» զարգացման վարկի N 3849ԱՄ համաձայնագրի ժամկետի լրանալը և դրա շրջանակներում գործարկված Համակարգիչների շրջանառու համակարգի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Դասագրքերի շրջանառու հիմնադրամին անհատույց հատկացնել «Կրթության որակ և համապատաuխանություն» վարկային ծրագրի շրջանակներում Համակարգիչների շրջանառու համակարգի գործարկման արդյունքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից այդ նպատակով տնօրինվող բանկային հաշվեհամարներին առկա գումարների հաշվին հավաքագրված ողջ գումարը, ինչպես նաև վերը նշված համակարգի գործարկման արդյունքում ձևավորված դեբիտորական պարտքի մարման հետևանքով մուտքերը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի uեպտեմբերի 12-ի «Հայաuտանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի  կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը եւ չափը  հաuտատելու մաuին» N 1579-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ.6» ենթակետով.
«ժթ.6) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային դասարանների վերազինման և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տրամադրման կարգի մշակում և հաստատում.»:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։