«ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-08-25
<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տիգրան Կարենի Ալեքսանյանին, ծնված 1988թ. հուլիսի 19-ին /հասցե` ք. Երևան, Վ. Համբարձումյան 8/1., բն. 15, 2010թ. ընդունվել է Բելգիայի Անտվերպենի համալսարան, որը համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն/ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2011թ. աշնանային զորակոչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












