«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ և ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹ
2010-08-25
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի <<Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին>> N664-Ն որոշման հավելվածի 124-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի <<Շրվենանցի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին>> N493-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերում <<Խոտանանի>> բառից առաջ լրացնել <<Վերին>> բառը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չանվանակոչված հանրակրթական ուսումնական հաստատությունները վերանվանվում են այն համայնքի կամ համայնքի բնակավայրի` <<Վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում նշված անվամբ, որի սահմաններում գործում է տվյալ ուսումնական հաստատությունը: Տվյալ համայնքում կամ համայնքի բնակավայրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չանվանակոչված մեկից ավելի հանրակրթական ուսումնական հաստատությունների առկայության դեպքում դրանք նաև համարակալվում են:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետից բխող վերանվանումների կատարումը, հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխությունների պետական գրանցումը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրատարակմանը հաջորդող օրվանից:












