Քննարկվել են հանրակրթության բարելավման ուղիները
2010-08-24
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներինÖ‰ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներÖ‰ Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու առաջնահերթ լուծում պահանջող անելիքներըÖ‰
Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես, քննարկվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերÖ‰ Նշվել է, որ բարեփոխումների շրջանակում, «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի պահանջից ելնելով, ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշերըÖ‰ Տեղեկացվել է նաև, որ առաջիկայում կհաստատվի ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչև տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացըÖ‰
Ամփոփելով խորհրդակցությունը և վերահաստատելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հատկապես համայնքների դպրոցների խնդիրներըÖ‰












