«Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսի բացում
2010-08-20
Օգոստոսի 21-ին, ժամը 1200-ին Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում /Աբովյան 13/ կբացվի «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի շուրջ 200 երեխայի աշխատանքներ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:












