ՖՐԱՆՍԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2010-08-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  և «Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային ֆրանկոֆոն կենտրոնը» հայտարարում են մրցույթ` «Formation au français précoce» թեմայով ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար: Դասընթացը տեղի կունենա 2010թ. հոկտեմբերի 4-8-ը Սոֆիայում:
Թեկնածության ներկայացման համար անհրաժեշտ է պահաջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը մինչև 2010թ. օգոստոսի 31-ը էլ-փոստի navoyana@edu.am հասցեով ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 24-96-48             հեռախոսահամարով:                  
Դասընթացին մասնակցության պայմանները ներկայացված են կից փաստաթղթերում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։