««ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-08-10
1.Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված «Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Վանաձոր քաղաքի Վարդանանց 96 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջակողմյան թևից 1241.195 հազար.դրամ արժողությամբ 860 քառ.մետր /1-ից 4-րդ հարկ/ մակերեսով տարածքն ու ուսումնական մասնաշենքի հետնամասի 703.6 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն Վանաձորի մասնաճյուղի օգտագործմանը տրամադրելու համար:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության « Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 689.49 քառ.մետր ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքը /սպորտային և համերգային դահլիճները/ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման – ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2010 թվականի օգոստոսի 3-ից:












