«ԱՐՍԵՆ ԱՇՈՏԻ ԱՂԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲԻ ՀՈՒՐՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-08-10
1. Արսեն Աշոտի Աղասյանին, ծնված 1991թ. նոյեմբերի 10-ին /Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք-Ստեփանյան փող., 2 շ., բն.20, ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող, Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի /Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ/ հաղթող/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչ:
2. Վահան Հակոբի Հուրոյանին, ծնված 1992թ. մարտի 28-ին /ք. Երևան., Մամիկոնյանց փող., 62 շ., բն. 116, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող, Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի /Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ/ հաղթող/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2011թ. աշնանային զորակոչ:












