«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N1392-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ

2010-08-04

                                                                                           ՆԱԽԱԳԻԾ 
  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ>> պետական հիմնարկները վերակազմակերպելու, <<Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1392-Ն որոշման N 2 հավելվածի <<Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ>> բաժնի <<Մարտունու տարածաշրջան>> ենթաբաժնի`
1) 25-րդ  կետում <<Ձորագյուղի N1 միջնակարգ  դպրոց>> բառերը  փոխարինել <<Ձորագյուղի   հիմնական  դպրոց>> բառերով,
  2) 26-րդ կետում <<Ձորագյուղի N 2  միջնակարգ  դպրոց>> բառերը  փոխարինել <<Ձորագյուղի   ավագ դպրոց>> բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի <<Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին>> N575-Ն որոշման հավելվածի`
1) 9-րդ կետում << ավագ >> բառը  փոխարինել << հիմնական >> բառով,
2) 56-րդ կետում << հիմնական >> բառը  փոխարինել <<  միջնակարգ >> բառով, 
3 ) 58-րդ կետում <<  հիմնական >> բառը  փոխարինել << միջնակարգ  >> բառով:
3.Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։