Հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը
2010-08-03
Պատասխանատու քարտուղարը ներկայացրեց նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 107 կետի 1, 2 և 3 ենթակետերը, ըստ որոնց պարատադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`անվճար ուսուցմամբ ընդունվում են մրցույթից դուրս/ առանձին մրցույթով/` ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հասատված տեղերի. անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով. իսկ եթե դիմորդը հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս: Այս կետի արտոնությունից ընդհանուր առմամբ օգտվել են 54 դիմորդ:
Պատասխանատու քարտուղարը ներկայացրեց նաև, որ պահուստային և մրցույթի արդյունքով անվճար և վճարովի թափուր տեղերի վերաբաշխումը հիմնականում կատարվել է` հիմք ընդունելով որդեգրած քաղաքականությունը, այն է, առաջնայնություն տալ հայագիտական, մշակութային, բնական գիտությունների և տնտեսական զարգացման միտումներից բխող մասնագիտություններին:
Հանձնաժողովը հաստատեց ներկայացված ցուցակները և քննարկեց նաև ընթացիկ այլ հարցեր:












