«ԴԱՎԻԹ ՆՈՐԱՅՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-08-03
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Նորայրի Հակոբյանին, ծնված 1986թ. մարտի 31-ին /ք. Երևան, Չարենցի փող., շ. 70, բն. 94, 2010 թվականին ընդունվել Ստոկհոլմումի ԿԹՀ Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ/ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2012 թ. աշնանային զորակոչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












