«ԳՈՌ ԳԱՍՊԱՐԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-08-03
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գոռ Գասպարի Հովակիմյանին, ծնված 1992 թվականի մարտի 12-ին /հասցե` ք. Երևան, Վարդանանց 2-րդ նրբ., 4 շ., բն. 32, 2010 թվականին ընդունվել է Լոնդոնի Գլուսիստերշիրի համալսարան` «Գործարարության կառավարում» մասնագիտությամբ, որը Եվրոպայում համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը /2012 թվականի աշնանային զորակոչ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












